Ապրիլի 23-ին ՉԺՀ-ում ՀՀ դեսպանատանը տեղի է ունեցել չինական Hebei Youjie Weishi technology Co., Ltd. ընկերության կողմից կոնորավիրուսի դեմ պայքարի շրջանակներում Հայաստանին հատկացվելիք օգնության տրամադրման արարողություն: Այս մասին հայտնում է Չինաստանում ՀՀ դեսպանությունը:
Արարողություն սկզբում ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը հանդես է եկել ներածական խոսքով և շնորհակալություն հայտնել չինացի գործընկերներին ցուցաբերվող օգնության համար։
Ընկերության տնօրենը ներկայացրել է ընկերության արտադրանքը և հույս հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի հաղթահարել մարդկությանը վրա հասած վարակը։
Hebei Youjie Weishi ztechnology Co., Ltd ընկերությունը Հայաստանին նվիրաբերել է 200 արկղ (2,5 տոննա քաշով) նորարական ախտահանիչ միջոցներ ։ Դեսպանության անունից նրանց հանձնվել են համապատասխան շնորհակալագիր։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







