ՊԲ-ում անձնակազմին սննդով ապահովելու նոր տարբերակի ներդրման գործընթացի շրջանակում հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված, մարտական հերթապահություն տանող զորամասերից մեկում ապրիլի 25-ին տեղի է ունեցել հերթական ճաշարանի բացման արարողությունը:
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից։ «Պաշտպանության բանակում նոր, ժամանակակից պահանջներին համահունչ ճաշարանների ներդրման գործընթացը շարունակական է և առաջիկայում կներառի այլ զորամասեր ևս»,- նշված է ՊԲ հաղորդագրության մեջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







