Իսրայելում Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքար է տեղադրվել: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։
«Նույնիսկ կորոնավիրուսն ի զորու չէ սահմանափակել հայոց արդար պահանջը՝ մարդկության դեմ գործված ցեղասպանական հանցանքի դատապարտման համար։ Այսօր Իսրայելի Պետախ Տիկվա քաղաքի հայ համայնքի նախաձեռնությամբ, քաղաքում տեղադրվել է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի և ոգեկոչման հուշակոթող։ Հիշում ենք և պահանջում»,- գրել է նա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







