Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ փոփոխություն է կատարվել «Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 181-Ա որոշման մեջ:
Համաձայն փոփոխության՝
1․պետք է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը մշակվի սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, ապահովի դրա հանրային քննարկումը և ներկայացվի Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ.
2․ մինչև 2021 թվականի հունիսի 30-ը պետք է մշակվի և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացվի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







