Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 01:56

Զարիֆը պատասխանել է Թրամփի` իրանական նավերը ոչնչացնելու սպառնալիքներին

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներին՝ նշելով, որ ամերիկյան զորքերն անելիք չունեն Պարսից ծոցում: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ավելի վաղ Թրամփը տեղեկացրել էր, որ ինքը հրաման է տվել ԱՄՆ-ի ռազմածովային ուժերին ոչնչացնել իրանական բոլոր նավերը, որոնք կխանգարեն ամերիկյան նավերին:

«Ամերիկյան ուժերը ոչինչ չունեն անելու տնից 7000 մղոն հեռավորության վրա, Պարսից ծոցի մեր ափերին մեր նավաստիներին ահաբեկելով»,-գրել է Զարիֆն իր թվիթերյան էջում:

Իրանի արտգործնախարարի խոսքով՝ ԱՄՆ նախագահն ավելի լավ է զբաղվի իր զորքով, «որի շրջանում կորոնավիրուսով վարակման ավելի քան 5000 դեպք կա», այլ ոչ թե սպառնալիքներ հնչեցնի:

Նշվում է, որ Իրանի ԱԳՆ է կանչվել Թեհրանում Շվեյցարիայի դեսպանը, որը ներկայացնում է ԱՄՆ շահերը Իսլամական Հանրապետությունում:

«Նրան  ամերիկյան իշխանությունների համար նոտա է հանձնվել՝ ամերիկյան ուժերի սպառնալիքների,  անօրինական ներկայությանը և գործողություններին, Պարսից ծոցի հյուսիսային մասում և Իրանի ափերի մոտ ծովային նավիգացիայի ապակայունացման դեմ Իրանի վճռական բողոքով», — հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Սեյեդ Աբբաս Մուսավին:

Ավելի վաղ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի կենտրոնական հրամանատարությունը տեղեկացրել էր, որ ապրիլի 15-ին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նավերը վտանգավոր կերպով մանևրել են Պարսից ծոցում ամերիկյան ռազմական նավերի կողքով: ԱՄՆ զինվորականները տեղեկացրել են, որ իրանական նավերը բարձր արագությամբ և մոտ տարածության վրա «կտրել են» ամերիկյան նավերի ճանապարհը, նավերից մեկին նրանք մոտեցել են 45 մետր հեռավորությամբ, մյուսին` 10 մետր, սակայն մեկ ժամ հետո իրանական նավերը պատասխանել են հեռակապի զանգին և հեռացել են ամերիկյան նավերից:

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը տեղեկացրել է, որ դրանից մեկ շաբաթ առաջ ամերիկյան նավերը սադրիչ քայլեր են արել իրանական ռազմանավի նկատմամբ: Վաշինգտոնի վարկածն Իրանում բնորոշել են որպես «հոլիվուդյան»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+