Շարժական լաբորատորիայում արդեն մի քանի հարյուր զինծառայող փորձարկում է անցել, ընդ որում ՝ ոչ միայն ռուս, այլև հայ զինծառայողներ, տեղեկացնում է Sputnik Արմենիան։
Հայաստանում շարունակում է գործել Ռուսաստանի պաշտպանության նախարարության տրամադրած ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի համահավաք լաբորատորիան: Դրա աշխատակիցները համագործակցում են ՀՀ ՊՆ հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության մասնագետների հետ։
Վարակի տարածումից խուսափելու համար բոլոր նմուշները տեղադրվում են հերմետիկ կոնտեյներներում։
Օպերատորը գրանցում է նմուշը, այն դնում է թերմոկոնտեյների մեջ: Այնտեղից այն հանվում է և փոխանցվում է վերլուծության բաժնին:
Լաբորատորիայում հետազոտվել են Հայաստանում ՌԴ ռազմաբազայի մոտ 800 զինծառայողներից վերցված նմուշները։ Բայց թեստավոևվում են ոչ միայն ռուսական, այլև ՀՀ ԶՈւ զինծառայողները։
https://www.youtube.com/watch?time_continue=1&v=ik4Sg_WpHio&feature=emb_title
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







