Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 8-րդ ծրագրի շահառու երթուղային տրանսպորտի վարդորդների թիվը դեռևս հայտնի չէ․ այս ոլորտում գրանցված կազմակերպությունների թիվը բավականին մեծ է, սակայն տվյալները հստակեցվում են։
Այս մասին այսօր՝ ապրիլի 20-ին, Կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսին ասաց ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը՝ պատասխանելով Armenia Today-ի հարցին, թե 8-րդ միջոցառման շրջանակներում քանի՞ վարորդ է աջակցություն ստացել և քանիսի՞ն է նախատեսվում տրամադրել աջակցություն։
Սարգսյանն ասաց, որ այդ ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների տնտեսական գործունեության դասակարգիչ H49.3-ն է, և այսօրվանից կարող են դիմել և ստանալ 8-րդ ծրագրով նախատեսված աջակցությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







