Հանրապետությունում կորոնավիրուսից մահվան 2 նոր դեպք է գրանցվել։ Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
«Մահվան դեպքերի հետ կապված հայտնում ենք, որ պացիենտները եղել են 62 և 90 տարեկան և ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,- ասված է ՀՀ ԱՆ հաղորդագրության մեջ։:
Հիշեցնենք, որ ապրիլի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1339 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







