Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:30

Ժամանակը սպառվել է. պետական կառավարման համակարգը Սերժի մնացորդներից պետք է մաքրել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում խոսեց թավիշի և «ամենաթողության» մասին:

Վարչապետ  խոսել է հակակոռուպցիոն քրեական գործերի մասին. «Հակակոռուպցիոն գործերով կոնկրետ գործեր են ի հայտ գալիս, և նրանք հիստերիկ նոպայի մեջ են: Չեմ ուզում մանրամասներ ասել, բայց այս ամենը համարում եմ հիստերիկ նոպա: Այո, նրանք իշխանության ներսում էլ դեռ լիքը մարդ ունեն, իրավապահ համակարգում էլ լիքը մարդիկ ունեն»,- անդրադառնալով իշխանության հասցեին հնչող քննադատություններին և դժգոհություններին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ունեն, որովհետև մենք ասել ենք, որ վենդետաներ չեն լինելու, և բոլորին ժամանակ ենք տվել, բայց հիմա ժամանակը սպառվել է»,-հավելեց նա:

Փաշինյանի խոսքով. «Վենդետաներ և կադրային ջարդեր էլի չեն լինելու, բայց պետական կառավարման համակարգը Սերժի մնացորդներից պետք է մաքրել: Ոչ մեկ  մեզ չի կարող մեղադրել: Այդ շանսը բոլորն են ունեցել, չեն օգտագործել՝ մեղքն իրենց վիզը: Որևէ մեկը չմտածի, թե ճգնաժամով պայմանավորված՝ մենք մեր որևէ հայտարարված նպատակից հետ ենք կանգնելու: Հատ-հատ պատասխան են տալու ամեն գողացած կոպեկի համար և պետք է վերադարձնեն»,-նշել է վարչապետը՝ հավելելով, որ ապօրինի ձեռքբերված գույքի բռնագանձնման մասին օրենքի ընդունումից հետո պետք է այդ ամեն ինչը հետ վերադարձվի:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+