Արտերկրում, այդ թվում Հայաստանում գտնվող ՌԴ քաղաքացիների վերադարձի հարցը գտնվում է երկրի իշխանությունների ուշադրության կենտրոնում։ Ֆեյսբուքյան տեսաուղերձում ասել է Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Իհարկե, ըստ նրա, այս խնդրի լուծումը կախված է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակից, քանի որ թե օդային, թե ցամաքային ուղևորափոխադրումենրը դադարեցված են։ Նա վստահեցրել է, որ իրենք այս հարցով բանակցում են նաև Վրաստանի իշխանությունների հետ, որն արգելում է իր տարածք մուտքն ու ելքը։
Ըստ դեսպանի՝ իրենց հասցեին անհարկի քննադատություններ են հնչում, հատկապես սոցհարթակներում։ Նա խնդրում է Հայաստանում մնացած ՌԴ քաղաքացիներին համբերատար լինել։ Դեսպանը նաև հորդորեց ազգությունը չշահարկել, քանի որ իրենց համար ՌԴ անձնագիր ունեցողները, անկախ ազգությունից, կարեւոր են։
Հիշեցնենք, որ Հայաստանում են մնացել ազգությամբ հայ, բայց ՌԴ քաղաքացիներ, որոնք մեքենաներով են եկել եւ ֆինանսներ չունեին ինքնաթիռով վերադառնալու, մինչդեռ դեսպանատունն այդ ուղին էր նրանց առաջարկել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







