Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստը, որը պետք է տեղի ունենար ապրիլի 16-ին, հետաձգվել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Դեռևս որոշված չեն ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների և Պաշտպանության նախարարների խորհրդի նիստերի անցկացման ժամկետները, РИА новости-ին հայտնել է ՀԱՊԿ մամուլի խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը:
«ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստը, որը պետք է տեղի ունենար ապրիլի 16-ին, հետաձգվել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների և Պաշտպանության նախարարների խորհրդի նիստերի ամսաթվերը դեռ որոշված չեն», — ասել է Զայնետդինովը:
Հիշեցնենք՝ ՀԱՊԿ կազմի մեջ են մտնում Հայաստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Բելառուսը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







