Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 00:48

Արցախի ժողովուրդն ինքն է որոշում, թե ով պետք է լինի իր ղեկավարը․ Մեհրաբյան

Ապրիլի 14-ին Արցախում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ է տարել «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար, Լեռնային Ղարաբաղի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը՝ ստանալով վավեր քվեների 88 տոկոսը կամ 39 860 ձայն, ինչը 3 հազար 784 ձայնով ավելին է մարտի 31-ին առաջին փուլում նրա ստացած քվեներից։

Արցախում անցկացված նախագահական ընտրությունների ընթացքի, մասնակցության ցածր ցուցանիշների, ՀՀ-Արցախ հետագա համագործացության ու առնչվող թեմաների շուրջ Armenia Today-ը զրուցել է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ։

Ըստ փորձագետի՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի դիտորդական առաքելությունը համապարփակ գնահատական տվել է ընտրություններին և վստահելով հնչեցված գնահատականներին, ընտրությունների որակի հետ կապված այլ ավելացնելու բան չունի։

Ինչ վերաբերում է բնակչության մասնակցության ցածր ցուցանիշին, ապա ըստ Մեհրաբյանի, դա պայմանավորված էր երկրորդ փուլից 9 օր առաջ, նախագահի թեկնածուներից Մասիս Մայիլյանի արցախցիներին ընտրություններին չմասնակցելու կոչով ( նկատենք, որ Արցախում նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 45 տոկոսը կամ 47 հազար 165 մարդ։ Արցախում ընտրողների ընդհանուր թիվը 104 հազար 777 է)։
«Փաստորեն մենք տեսանք, որ Մասիս Մայիլյանի կողմակիցներն ուղղակի չեկան ընտրություններին»,- նկատեց փորձագետը։
Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանության համար կային ոչ նախընտրելի թեկնածուներ, իսկ մոտեցումն առհասարակ այնպես էր, որ Արցախի ժողովուրդն ինքն է որոշում, թե ով պետք է լինի իր ղեկավարը, ուղղակի նա չպետք է լինի մեկը, ով միտված է հարաբերությունները փչացնելու Երևանի հետ կամ ունի արդեն իսկ փչացրած հարաբերություններ։ Այս համատեքստում Մեհրաբյանն Արայիկ Հարությունյանի մասով մտավախություններ չունի։
«Կարծում եմ՝ Արցախում շատ անելիքներ կան՝ ներքին քաղաքականության չափանիշները պետք է լիովին սինխրոնիզացված լինեն Հայաստանի հետ։ Առաջին հերթին կոռուպցիայի դեմ պայքարը, բիզնեսի և քաղաքականության տարանջատումը մեկը մյուսից, մարդու իրավունքների պաշտպանությունը, պետական մարմինների աշխատանքի թափանցիկությունը։ Այս ամենն իրար հետ վերցրած Արցախում շատ անելիքներ կան։ Համաձայն եմ այն տեսակետի հետ, որ պարոն Փաշինյանն էր հայտնել՝ ՀՀ-ում եղել է հեղափոխություն, բայց Արցախում հեղափոխություն չի եղել։ Այնպես ստացվեց, որ այդ հարցերով պետք է զբաղվի Արայիկ Հարությունյանը և նրա վարչակազմը։ Կանի՝ կապրենք կտեսնենք»,- եզրափակեց Մեհրաբյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+