Ապրիլի 15-ին Հայաստան է բերվել 100 հազար թեստերի ռեագենտներ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 16-ին, Կառավարության նիստում ասաց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։
«Թեստերը հանձնվելու են Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտին, և արդեն իսկ նաև սկսելու ենք արտադրել ՊՇՌ թեստեր Հայաստանի Հանրապետությունում, և ինքներս էլ սպառելու ենք»,- ասաց Ավինյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







