ՀՀ Ազգային ժողովն այսօր՝ ապրիլի 16-ին, քննարկում է Կենտրոնական բանկի նախագահի ընտրության հարցը։
ԿԲ նախագահի պաշտոնում քննարկվում է Մարտին Գալստյանի թեկնածությունը․ վերջինս առաջադրվել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության կողմից։
Մարտին Գալստյանը երկար տարիներ աշխատել է Կենտրոնական բանկում, այժմ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ է, 2015 թվականին ճանաչվել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի լավագույն դասախոս։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արտակ Մանուկյանը, ներկայացնելով Մարտին Գալստյանի կենսագրությունը, հայտնեց, որ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել և առաջնորդվել մի քանի սկզբունքներով՝ մասնագիտական համապատասխանություն և ոլորտում փորձով։
«Հանձնաժողովում մեր գործընկերների կողմից ներկայացվել է թեզը, որ ԿԲ-ում աշխատելը կարող է դիտարկվել որպես վատ գործոն, բայց կարծում ենք, որ դա դրական կարող է լինել, քանի որ Գալստյանը համակարգում աշխատել է և տեղյակի է համակարգի խնդիրներին»,- ասաց Մանուկյանը՝ կոչ անելով կողմ քվեարկել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







