Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+4°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 03:55

Հակաճգնաժամային 8-րդ միջոցառման շահառու կդառնան նաև տրանսպորտի ոլորտի աշխատողները

Հակաճգնաժամային 8-րդ միջոցառման շահառու կդառնան նաև մասնավոր մանկապարտեզների աշխատակիցները, մարմնամարզական կենտրոնների աշխատողները, տրանսպորտի ոլորտի աշխատողները։ Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ տրանսպորտային ոլորտի աշխատակիցներիը որևէ ծրագրից դուրս չեն, նրանք ներառված են 8-րդ միջոցառման մեջ։

«Ընդ որում՝ 8-րդ միջոցառումը ինքնաշխատ եղանակով է աշխատում։ Որոշումը դե յուրե կկայացվի։ Մի քանի օրից իրենք կարող են մտնել, իրենց տվյալները լրացնել, և համակարգը կասի, թե իրենց պարագայում կոնկրետ ինչքան գումար պետք է ստանան և որտեղից»,- նշեց վարչապետը։

Շինարարական կազմակերպություններին էլ 1-ին և 3-րդ ծրագրով անտոկոս վարկեր է առաջարկում Կառավարությունը և փորձում այդպես լուծել նրանց խնդիրները։

«Արտագնա աշխատանքի մեկնած մարդկանց հարցը այսպես ենք լուծելու։ Մեր նպատակն է այս տարի, ինչքան որ պլանավորել ենք, առանց այդ էլ աննախադեպ ծավալի կապիտալ շինարարություն էինք նախատեսել, հիմա մենք խնդիր ենք դրել շինարարության ծախսերը ավելի մեծացնենք։ Որովհետև անցած տարի աննախադեպ ծավալի շինարարություն էր Հայաստանում, և մարդկային աշխատուժը չէր հերիքում ֆիզիկապես։ Այս տարի, եթե կորոնավիրուսը մեզ չխանգարի, և ստիպված չլինենք վերադառնալ էլի կարանտինային ռեժիմին, մենք կապիտալ ծախսերի գծով արտագնա աշխատանքի մեկնողների աշխատանքը կապահովենք»,- նշեց վարչապետը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+