Վրաստանում վերջին 24 ժամում հայտնաբերվել է կորոնավիրուսի 10 նոր դեպք: Այս մասին տեղեկատվություն է տարածել Վրաստանի կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքը։
Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 306 է: Նշվում է, որ 69 քաղաքացի ապաքինվել է, իսկ 3 պացիենտ մահացել է կորոնավիրուսի հետևանքով:
Կարանտինային ռեժիմում են գտնվում 4990 մարդ, իսկ ստացիոնար հսկողության տակ՝ 462 մարդ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







