Հայաստանում ապրիլի 14-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 28 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1067-ի:
Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Կորոնավիրուսից ապաքինվել է 265 քաղաքացի, փաստացի բուժվում է 786-ը, գրանցվել է մահվան 16 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 8316 թեստավորում։
Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 1039 դեպք:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







