ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ապրիլի 12-ին, ժամը 14:30-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճ թիվ 1 հասցեում գտնվող «8-րդ հրաշալիք» ռեստորանային համալիրի մոտակայքում հայտնաբերվել է ական: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատի արագ արձագանքման հերթապահ խումբը:
Պարզվել է, որ հայտնաբերվածը եղել է РПГ-7 հակատանկային ականանետ:
Փրկարարները զինամթերքը տեղափոխել են անվտանգ տարածք և վնասազերծել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







