Պարետ Տիգրան Ավինյանը գրառում է արել՝ տեղեկացնելով, որ ապրիլի 13-ից հանվելու են տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ գործող սահմանափակումները:
Ըստ որոշման, մասնավորապես, թույլատրվելու է տնտեսական գործունեությունը՝
1.Մշակող արդյունաբերության հատվածում՝
- Ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը,
- Ցեմենտի, կրի, գիպսի և գաջի արտադրությունը
- Բետոնից, ցեմենտից և գիպսից շինվածքների արտադրությունը,
- Մետաղե կոնստրուկցիաների և դրանց մասերի արտադրությունը,
2. Շինարարության հատվածը գրեթե ամբողջությամբ, բացի՝ շինարարության ավարտական փուլի աշխատանքների
3.Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեության հատվածում՝ ճարտարագիտական գործունեությունը և դրա հետ կապված տեխնիկական խորհրդատվությունները։
Հաղորդվում է նաև, որ միայն ապրիլի 14-ին ժամը 00:01-ից մինչև 23:59-ը թույլատրվելու է անձանց տեղաշարժը մշտական բնակության կամ իրենց նախընտրությամբ պարտադիր ինքնամեկուսացման վայր մեկնելու կամ վերադառնալու նպատակով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







