Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ոչ մի կերպ կախված չէ չճանաչված Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում մարտի 31-ին կայացած նախագահական և խորհրդարանական ընտրություններից: Այս մասին TACC-ի փոխանցմամբ՝ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք ելնում ենք նրանից, որ ընտրությունները անհրաժեշտ են բնակչության բնականոն գործունեությունն ապահովելու համար, — նշել է նա,- Միևնույն ժամանակ, Ռուսաստանի Դաշնությունը Լեռնային Ղարաբաղը չի ճանաչում որպես անկախ պետություն: Վերջինիս կարգավիճակը պետք է որոշվի քաղաքական բանակցությունների միջոցով, ինչն արվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»:
«Հետևաբար, մենք չենք կարծում, որ հակամարտության հետագա խաղաղ կարգավորման գործընթացի ընթացքը որևէ կերպ կախված է վերոնշյալ միջոցառումից», — ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







