Գյումրիում կորոնավիրուսից ապաքինվելու 1 դեպք է արձանագրվել։ Հիվանդը դուրս է գրվել Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից։ Այս մասին լրագրողներին հայտնել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը՝ հավելելով, որ վերջին օրերին Գյումրու հիվանդանոցից դուրս են գրվել ևս երկու հիվանդներ, որոնք այստեղ են տեղափոխվել հանրապետության այլ մարզերից։
Շիրակի մարզում, վերջին տվյալների համաձայն, արձանագրվել է կորոնավիրուսի 13 դեպք, մահացել է 1 մարդ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







