Հայաստանի Հանրապետության արտաքին գործների նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Երկու երկրների ԱԳ նախարարները քննարկել են կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված երկու երկրներում տիրող իրավիճակը, վարակի տարածմանը հակազդելու և դրա բացասական հետևանքների չեզոքացմանն ուղղված քայլերը։
Զոհրաբ Մնացականյանն ու Սերգեյ Լավրովը մտքեր են փոխանակել նաև երկկողմ հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման, ՀԱՊԿ-ի, ԵՏՄ-ի, ԱՊՀ-ի ու ՄԱԿ-ի շրջանակներում համագործակցության վերաբերյալ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







