Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+4°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 04:35

Ցանկացած սահմանափակում մարդու իրավունքների պաշտպանություն է պահանջում․ Human Rights Watch-ը՝ ԱԺ ընդունած նախագծի մասին

Human Rights Watch-ը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթին, որով առաջարկում է համաճարակով պայմանավորված արտակարգ դրության ժամանակ միջամտություն իրականացնել անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին։

Հայտարարության մեջ նշվում է, որ ըստ օրենքի՝ իշխանությունները կունենան տվյալներ եւ կօգտագործեն այդ տվյալները ՝ նույնականացնելու, մեկուսացնելու կամ ինքնամեկուսացման մեջ պահելու և վերահսկելու համար նրանց, ովքեր սերտ կապի մեջ են եղել COVID-19- ով վարակված մարդկանց հետ։

«Կառավարությունում ասում են, որ օրենքը թույլ կտա իշխանություններին հավաքել միայն հեռախոսային ձայնագրություններ, և որ նրանք չեն ունենա մարդկանց անձնական հաղորդակցությունների բովանդակությունը: Բայց նման տեղեկատվությունը կարող է պարունակել զգայուն և բացահայտող պատկերացումներ՝ անհատի ինքնության, գտնվելու վայրի, պահվածքի, ասոցիացիաների և գործունեության վերաբերյալ:

Թեև համաճարակի ժամանակ գաղտնիության պահպանման իրավունքի սահմանափակումները կարող են թույլատրելի լինել, կառավարությունը պետք է ապահովի, որ այդպիսի սահմանափակումները օրինական, անհրաժեշտ և համաչափ լինեն:

Կառավարությունը պետք է նաև սահմանի անվտանգության խիստ կանոններ, որոնք նվազագույնի հասցնեն տվյալների խախտման ռիսկը և կպաշտպանեն մարդկանց թվային անվտանգությունը, ասել է Human Rights Watch-ը:

Եթե արտակարգ դրությունը երկար է շարունակվում, ապա կառավարությունը պետք է պարբերաբար հսկի ՝ արդյո՞ք այլևս կարեւորություն չունեցող հեռախոսային ձայնագրությունները ոչնչացվել են։

«Հայաստանի իշխանությունները մինչ այժմ հարգում են COVID-19-ով հիվանդների գաղտնիության իրավունքը», –  ասում է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ասոցիացիայի տնօրեն Գեորգի Գոգիան:

«Բայց նրանք պետք է երաշխավորեն, որ կշարունակեն դա անել և որ թվային հսկողության այս միջոցառումները խստորեն համահունչ են մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքներին»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+