Իրանը «ոչ մի վստահված անձ» չունի, բայց ունի ընկերներ , ապրիլի 2-ին նշել է երկրի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը: Դրանով իսկ Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ մեկ օր առաջ հնչեցրած այն հայտարարությանը, թե «Իրանը կամ նրա վստահված անձինք (մերձավորարևելյան տարածաշրջանում) նախատեսում են թաքնված հարձակում Իրաքում ամերիկյան ուժերի վրա»։
«Իրանն ունի բարեկամներ։ Ոչ ոք միլիոնավոր խամաճիկներ չունի։ Իրանը պատերազմներ չի սկսում, բայց դասեր է տալիս նրանց, ովքեր դա անում են։ Ի տարբերություն ԱՄՆ-ի, որոնք ստում, խաբում ու սպանում են, Իրանը գործում է բացառապես ինքնապաշտպանության շրջանակներում»,- իր թվիթերյան էջում գրել է Զարիֆը։
Don’t be mislead by usual warmongers, AGAIN, @realDonaldTrump:
Iran has FRIENDS: No one can have MILLIONS of"proxies"
Unlike the US—which surreptitiously lies, cheats & assassinates—Iran only acts in self-defense. Openly
Iran starts no wars, but teaches lessons to those who do
— Javad Zarif (@JZarif) April 2, 2020
Ապրիլի 1-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Twitter-ում գրել էր, որ Թեհրանը ստիպված կլինի «բարձր գին» վճարել, եթե նա կամ «իր խամաճիկները» հարձակվեն Իրաքում ամերիկյան զորքերի կամ ակտիվների վրա:
Upon information and belief, Iran or its proxies are planning a sneak attack on U.S. troops and/or assets in Iraq. If this happens, Iran will pay a very heavy price, indeed!
— Donald J. Trump (@realDonaldTrump) April 1, 2020
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







