Արցախի Ոստիկանությունը արձագանքել է նախօրեին Քաշաթաղի շրջանի Մուշ գյուղում տեղի ունեցած միջադեպին. «Ի պատասխան մամուլում և սոցիալական ցանցերում տարածված «Քաշաթաղի շրջանի Մուշ գյուղում տեղի ունեցած վիճաբանության» վերաբերյալ տեսանյութի, տեղեկացնում ենք, որ նշված դեպքի վերաբերյալ Արցախի Հանրապետության ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնում երեկվանից ստուգումներ են իրականացվում»:
Ըստ հաղորդագրության՝ դեպքի վայր մեկնած ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի Միջնավանի բաժանմունքի ծառայողը պարզել է, որ Մուշ գյուղի թիվ 8/46 ընտրատեղամասի դիմաց վիճաբանություն է առաջացել Կովսական քաղաքի և Մուշ գյուղի բնակիչների մրջև։ Նշված անձանց տրվել է դատաբժշկի ուղեգրեր:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արցախի Քաշաթաղ շրջանի Մուշ գյուղի 8/46 ընտրատեղամասի մոտ Ղարաբաղի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի կողմնակիցները` Մուշի գյուղապետ Պետրոս Ավետիսյանի ղեկավարությամբ, հարձակվել են նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի կողմնակիցների վրա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







