Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հրապարակել է Կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերն` ըստ Երևանի և մարզերի։
Կենտրոնը նշում, որ կորոնավիրուսային վարակի 532 դեպքից այս պահին ճշգրիտ է 502 քաղաքացու բնակության վայրը, մնացած 30 պացիենտի բնակության վայրը պարզվում է, քանի որ վերջիններիս փաստացի և անձնագրում հաշվառված տվյալների մեջ կա անհամապատասխանություն:
Համաձայն հայտարարության՝ նշված վիճակագրությունը չի կապվում համաճարակաբանական գործողությունների հետ և հաստատված յուրաքանչյուր դեպք ուսումնասիրվել է մասնագետների կողմից:
Ըստ մարզերի՝ պատկերը հետևյալն է՝
Երևան` 219
Արագածոտն` 10
Արարատ` 113
Արմավիր` 51
Լոռի` 4
Կոտայք` 88
Շիրակ` 6
Սյունիք` 8
Վայոց ձոր` 1
Տավուշ` 2
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







