«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում կառուցվող նոր մեկուսարանների բոլոր 14 մոդուլները արդեն տեղում են. հրապարակվել են կադրեր կառուցման աշխատանքներից։ Այս մասին նշվում է ինֆեկցիոն հիվանդանոցի Facebook-յան էջում:
«Կառուցվող նոր մեկուսարանների բոլոր 14 մոդուլները արդեն տեղում են։ Ավարտին են մոտենում մոնտաժման աշխատանքները։ Մոդուլային ենթակառուցվածքները ունեն օդափոխության, ջեռուցման, հակահրդեհային ազդարարման և ինտերնետ կապի համակարգեր»,- լուսանկարներ հրապարակելուն կից նշվում է Facebook-յան էջում:


© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







