Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+10°
  • Կապան+9°
  • Սևան+5°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 15:26

Զգոնությունը պետք է մեծացնել հայ-ադրբեջանական շփման գծում․ Փորձագետ

ՀՀ Զինված ուժերում երեկ արձանագրվել է կորոնավիրուսով վարակի երեք դեպք, ևս երկու դեպք արձանագրվել է այսօր։ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը երեկ նաև պարզաբանում էր ներկայացրել ԶՈՒ-ում վարակի կանխարգելման ուղղությամբ իրականացվող միջոցառումների մասին։

ՀՀ Զինված ուժերում վարակի դեպքերի տեղեկատվության հրապարակման, ԶՈՒ-ն վարակի լայն տարածումից պաշտպանելու միջոցառումների, ինչպես նաև արցախա-ադրբեջանական սահմանին ԵԱՀԿ-ի դիտարկումների ժամանակավոր դադարեցման վերաբերյալ Armenia Today-ը զրուցել է ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանի հետ։

-Պարոն Եղիազարյան, ԶՈՒ-ում կորոնավիրուսով վարակման տվյալների հրապարկումը որքանո՞վ է նպատակահարմար։ Անվտանգային առումով ի՞նչ նշանակություն կարող է դա ունենալ։

Վերջին շրջանում ֆեյսբուքում և այլ հարթակներում ադրբեջանցի օգտատերերի կողմից հայերի անվան տակ հրապարակվող կեղծ տեղեկությունները հասարակության շրջանում որոշակի անհանգստություն են առաջ բերել, ուստի ԶՈՒ-ում վարակի դեպքերի վերաբերյալ տեղեկատվության առաջին աղբյուրը պետք է լինի Պաշտպանության նախարարությունը:

Մեզ համար գլխավորն այն է, որ մեր մեդիադաշտը չտրվի ադրբեջանական սադրանքներին և հակառակորդի տեղեկատվությունից օգտվելով՝ հրապարակումներ չկատարի։

— Ինչպիսի՞ միջոցառումներ պետք է իրականացվեն ԶՈՒ-ն վարակի լայն տարածումից պաշտպանելու համար։

Հասկանալի է, որ այս պամաններում ԶՈՒ-ն պետք է շարունակի իր բնականոն ծառայությունը, սակայն պետք է անվտանգային որոշակի միջոցառումներ ձեռնարկվեն։

Պետք է որոշակիորեն փոփոխվի զորանոցային կյանքը, մահճակալները պետք է տեղաբաշխվեն իրարից հնարավորինս հեռավորության վրա, շարահրապարակում շարվելու կարգը պետք է որոշակի փոփոխության ենթարկվի՝ ըստ անհրաժեշտության, զինծառայողների համար պետք է սահմանվեն անհատական սպասք և այլն։

— Մարտի 19-ին հայտնի դարձավ, որ ԵԱՀԿ-ն հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում դիտարկումները ժամանակավորապես դադարեցնում է։ Արդյոք դիտարկումների ժամանակավոր դադարեցումը հակառակորդը չի դիտարկի՞ որպես վերահսկողության մեխանիզմի թուլացում։

Նախ, օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված, պետք է ըմբռնումով վերաբերել դիտորդների նման որոշմանը։ Միևնույն ժամանակ պետք է հաշվի առնենք, որ մեր հակառակորդը կարող է նման համամարդկային խնդրի ժամանակ դիմել սադրանքների, և այդ ամենը չեզոքացնելու համար պետք է զգոնությունը մեծացնել հայ-ադրբեջանական շփման գծում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+