ՀՀ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում այսօր զինծառայող է վիրավորվել։ Այս մասին Armenia Today-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Ադրբեջանը մարտական դիրքի ուղղությամբ կրակ է բացել, սադրել իրավիճակը: ՀՀ զինված ուժերը ձեռնարկել են համապատասխան միջոցառումներ և ճնշել նրանց կրակային ակտիվությունը։ Մեկ զինծառայող թեթև վիրավորում է ստացել: Նրա կյանքին վտանգ չի սպառնում, հոսպիտալացվել է, վիճակը լավ է: Կրակն այս պահին դադարեցված է», — նշել է նա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







