ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի խորհրդական Սուրեն Քրմոյանը կառավարության տեղեկատվական կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսին տեղեկացրեց՝ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ սահմանափակվում է ՀՀ ամբողջ տարածքում տեղաշարժերի իրականացումը:
«Սահմանափակումները, պարետի որոշմամբ, կիրառվելու են ՀՀ ամբողջ տարածքում, ուստի այս սահմանափակումները՝ ինքնամեկուսացման և տեղաշարժի հետ կապված, վերաբերում են ՀՀ ամբողջ տարածքին»,-նշել է Սուրեն Քրմոյանը՝ պատասխանելով Armenia Today գործակալության հարցին, թե արդյո՞ք պլանավորվում է սահմանափակել Հայաստանի մարզերի միջև տեղաշարժը։ Անդրադառնալով գործակալության այն հարցին, թե ի՞նչ փոփոխություններ կսահմանվեն ՀՀ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում, Քրմոյանը նշել է, որ արտակարգ դրության տարածք մուտք գործելու և տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմի խախտման համար արդեն իսկ սահմանվել է պատասխանատվություն՝ Վարչական իրավախախատումների օրենսգրքի 182 հոդվածով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







