«Արժույթի միջազգային հիմնադրամը գրանցել է, որ 2020 թվականը անկումային է լինելու համաշխարհային տնտեսության համար։ Որոշ գնահատականների համաձայն՝ այս տնտեսական անկումն ավելի խորն է լինելու, քան 2008-09 թթ.-ին էր»,- այս մասին իր տեսաուղերձում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
- «ՀՀ-ի համար կանխատեսումները դրական են։ Բայց մենք կորցնելու ենք աճի տեմպը, որը ձևավորեցինք 2019 թվականին։ Բայց մենք այս վիճակը ընկալում ենք ոչ թե որպես ողբերգություն, այլ որպես հնարավորություն։
- Աշխարհում ՀՆԱ արդյունքի 3 մլրդ դոլարանոց անկում է լինելու։ Մեզ պետք է տրամադրենք, որ այդ անկման 30 մլն դոլարանոց հատվածը Հայաստանը պետք է վերցնի։ Մենք պետք է զբաղեցնենք ազատվող շուկայի 1 տոկոսը։
- Հայաստանը արտակարգ դրության պայմաններում առաջնային և կենսական պարենային ապրանքների պակաս չունի։
- ՀՀ կառավարությունը քայլեր է մշակել մեր գործարարների մրցունակ քայլերին աջակցելու համար։ Կառավարությունը շուրջ 150 մլրդ դրամ է տրամադրելու ոչ թե ճգնաժամին դիմակայելու, այլ հետճգնաժամային աշխարհում մեր հաղթանակները նախապարաստելու համար։
- Կառավարության առաջիկա նիստում մենք կընդունենք նաև գյուղատնտեսության խթանման լայնածավալ ծրագիր։
- Կառավարության առաջիկա նիստում որոշումներ կընդունի գործող բիզնեսների լիկվիդայնության չեզոքացման և անհրաժեշտ լիկվիդայնության ապահովման համար՝ աշխատատեղերը պահպանելու և աշխատավարձերը վճարելու համար։
- Աշխատելու է սոցիալական աջակցության փաթեթը, որի համար տրամադրելու ենք շուրջ 25 մլրդ դրամ»,-նշել է վարչապետը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







