Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 02:06

Ժամը 23։59-ից սահմանափակվում է ազատ տեղաշարժի իրավունքը. Սուրեն Քրմոյան

Տիգրան Ավինյանի խորհրդական Սուրեն Քրմոյանը Կառավարության մամուլի կենտրոնում տեղի է ունեցած մամուլի ասուլիսում նշել է, որ այսօր ժամը 23։59-ից ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվում է տեղաշարժման ազատությունը և մեր քաղաքացիները պետք է մնան տանը և տանից դուրս գան բացառիկ դեպքերում։ Ըստ Քրմոյանի՝ այդ դեպքերը  պարետի որոշմամբ առանձնացված են։

«1.Եթե կենսական անհրաժեշտությունից ելնելով այցելում են մթերային խանութներ, դեղատներ կամ գյուղատնտեսական շուկաներ։ Սա չի նշանակում, որ քաղաքացիները հնարավորություն ունեն օրը մի քանի անգամ այցելել այդ վայրեր. ցանկալի է, որ բացառիկ դեպքերում դուրս գան՝ կենսական անհրաժեշտությունից ելնելով։

2.Եթե աշխատանքով են զբաղվում, որն արգելված չէ պարետի որոշմամբ սահմանված ցանկով։

3.Եթե սպորտով են զբաղվելու իրենց բնակության մոտակայքում»,-թվարկել է Քրմոյանը։

Նա անդրադարձել է նաև մի շարք այլ առանձնահատուկ դեպքերի։ Այսպես՝ քաղաքացիները հնարավորություն ունեն այցելել հոգեհանգստի արարողությունների, ինչպես նաև եթե խնամքի կարիք ունեցող անձի են այցելում։

Որպեսզի բացառիկությունը հստակ լինի, սահմանվել են համապատասխան կանոններ և փաստաթղթավորում։ Քրմոյանը նշել է, որ որպեսզի փաստաթղթավորումը պարզ լինի, պարետի կողմից որոշում կա՝ ստեղծել ձևաթուղթ, որը կոչվում է «Արտակարգ դրության ժամանակ տեղաշարժի թերթիկ»։ «Յուրքանչյուր անգամ տանից դուրս գալիս մեր քաղաքացիները պետք է լրացնենք այս թերթիկը»,-ընդգծել է Քրմոյանը։

Նա նաև նշել է, որ Պարետի կողմից սահմանվել են տնտեսական այն բացառիկ գործունեության տեսակները, որոնք այս 7-օրյա ժամկետում թույլատրվում է իրականացնել։ Եթե գործունեությունը սահմանափակված չի և անձը պետք է գնա աշխատանքի, ապա պետք է ունենա անձը հաստատող փաստաթուղթ և սահմանված ձևով վերոնշյալ ձևաթուղթը լրացնի։ Ըստ Քրմոյանի՝ պարտադիր չի, որ այդ թերթիկը տպագիր լինի, կարող են ձեռքով գրել, բայց պետք է սահմանվի անձի անուն ազգանունը, ելքի ժամը, բնակության կամ գտնվելու վայրի, այցելության հասցեն։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+