ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մարտի 23-ին, ժամը 20:21-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աշխատանքի հրապարակից դեպի «Երևան ՋԷԿ» ՓԲԸ տանող ավտոճանապարհի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. քաղաքացուն վրաերթի են ենթարկել: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Թամանցիների փողոցում «Nissan March» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Լևոն Ն., ծնված 1984 թ.) վրաերթի է ենթարկել քաղաքացու:
Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը տուժածը հոսպիտալացրել է «Էրեբունի» ԲԿ-ում։ Տուժողի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







