Նավթի համաշխարհային գների անկումը շարունակվում է։ Երեքշաբթի երեկոյան արձանագրվել է նավթի գների մինչև 3-4 տոկոս անկում։
Brent տեսակի հյուսիսծովյան նավթային խառնուրդի 1 բարելի գինը նվազել է մինչև 28․85 դոլար։ Այս տեսակի նավթի գինը 2016 թվականի հունվարի 20-ից ի վեր առաջին անգամ իջել է 29 դոլարից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Լոնդոնյան ICE բորսայի տվյալներով՝ Brent-ի մայիսյան ֆյուչերսների գինը նվազել է 4․16 տոկոսով, իսկ ամերիկյան WTI թեթև նավթի գինը նվազել է 3․1 տոկոսով՝ հասնելով 28․1 դոլարի։
Նշվում է, որ նման գնանկման պատճառն այն է, որ մարտի 6-ին «ՕՊԵԿ+»-ի մասնակից երկրները չեն կարողացել համաձայնեցնել նավթաարդյունահանումը կրճատելու գործարքը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







