Ռուսաստանի Դաշնության կառավարությունը որոշում է ընդունել 2020 թվականի մարտի 18-ի տեղական ժամանակով ժամը 00: 00-ից մինչև 2020թ. մայիսի 1-ը տեղական ժամանակով ժամը 00: 00-ն ժամանակավորապես սահմանափակել օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մուտքը Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին հայտնում է ՌԴ կառավարության կայքը։
Որոշումն ընդունվել է 2020 թվականի մարտի 15-16-ը Բելառուսի (երկու անգամ), Ադրբեջանի, Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի կառավարությունների ղեկավարների հետ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հեռախոսազրույցների արդյունքում:
Բանակցությունների ընթացքում քննարկվել է նոր կորոնավիրուսային վարակի հետ կապված իրավիճակը։
Որոշման համաձայն՝ մուտքի սահմանափակում չի կիրառվի երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների աշխատակիցների, միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մեքենաների վարորդների, օդանավերի, ծովային և գետային նավերի անձնակազմերի, միջազգային երկաթուղային հաղորդակցության գնացքների և լոկոմոտիվային բրիգադների, պաշտոնական պատվիրակությունների անդամների և դիվանագիտական, ծառայողական, սովորական մասնավոր վիզաներ ունեցող անձանց նկատմամբ, որոնք տրվել են մերձավոր ազգականի, Ռուսաստանի Դաշնության տարածքում մշտապես բնակվող անձանց, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության տարածքում բնակվող անձանց մահվան կապակցությամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







