Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան −1°
  • Երևան−1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+2°
  • Սևան−5°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 06:00

Հայաստանում ընտրակեղծարարություն այլևս չի լինելու․ Լենա Նազարյան

Հայաստանում ընտրակեղծարարություն այլևս չի լինելու։ Երբ մարդ գիտի, որ ընտրակեղծարարություն չի լինելու, մի քանի աստիճան նվազում է հանրային հարաբերություններում լարվածությունը։ Այս մասին այսօր՝ մարտի 12-ին, Արենիում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը։

«Մարդը գիտի, որ հանգիստ կմտածի, կորոշի իր մտքում և կգնա կքվեարկի։ Շատ կարևոր է, որ մարդու ձայնը երբեք չի գնվի և երբեք չի վաճառվի, սա նշանակում է, որ մարդը կարող է ցանկացած պահի իր ձայնը բարձրացնել, որը լսելի կլինի»,- ասաց Լենա Նազարյանը՝ հավելելով, որ այս հանգամանքը շատ կարևոր է հատկապես համայնքներում, որտեղ մարդն իրեն ուժեղ է զգում։

Նազարյանն ընդգծեց, որ համակարգային կոռուպցիան բացառված է և կոռուպցիայի դեմ պայքարում յուրայինների և ոչ յուրայինների տարբերակում չեն դնելու։

Անդրադառնալով ազատ լրատվությանը՝ ԱԺ պատգամավորը նշեց, որ ներկայում ազատ մամուլն անգնահատելի է և դրան պետք է հոգատարությամբ վերաբերվել։

«Հաճախ մեզ ասում են, որ լրատվամիջոցներով մեր մասին ստեր են տարածում և մենք չենք փակում այդ լրատվամիջոցները, սակայն կարծում եմ, որ դա մի թակարդ է, որի մեջ մեզ ուզում են գցել»,- ասաց Լենա Նազարյանը։

Խոսելով ատելության խոսքի տարածման վերաբերյալ իրենց հասցեին հնչող մեղադրանքների մասին՝ Լենա Նազարյանը հարցրեց, թե ինչու է կառավարող ուժին անհրաժեշտ ատելություն տարածել։

«Մեր քաղաքական միտքն այսօր շիկացած է, քաղաքական դաշտում լարումները շատ են, խոսքը վերաբերում է պետության, սահմանադրական դատարանի զավթմանը, նախկինում մարդու իրավունքների խախտումներին, Մարտի 1-ին»,- ասաց Նազարյանը՝ հավելելով, որ իրենց խնդիրն է համերաշխություն քարոզելը։

ԱԺ պատգամավորը կարևորեց նաև դատական համակարգի անկախությունն ու անաչառությունը՝ վստահեցնելով, որ նման դատական համակարգ ունենալու դեպքում մարդիկ կխուսափեն բազմաթիվ խնդիրներից։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+