Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:11

«Սբերբանկը» մեկնարկում է հեռախոսահամարով փոխանցումները դեպի Հայաստան

«Սբերբանկ օնլայն»  բջջային հավելվածի օգտատերերին հասանելի են դարձել հեռախոսային համարով դրամական փոխանցումները Հայաստանի թվային բանկի հաճախորդներին: Այս մասին ասվում է բանկի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Սբերբանկը հայտարարել է դրամական փոխանցումների սեփական էկոհամակարգին  Հայաստանից առաջին գործընկերոջ միանալու մասին։ Այժմ «Սբերբանկ օնլայն» բջջային հավելվածի օգտատերերը կկարողանան գումար փոխանցել Հայաստանի թվային բանկի՝ Էվոկաբանկի քարտերին կամ հաճախորդների հաշիվներին:

Փոխանցումն ավարտելու համար  պետք է բացել iOS-ի կամ Android-ի «Սբերբանկ օնլայն» բջջային հավելվածի «Արտասահման` հեռախոսահամարով քարտին / հաշվին» բաժինը և ընտրել բանկը: Այնուհետ պետք է նշել ստացողի բջջային հեռախոսի համարը, որը կապված է նրա հաշվին կամ բանկային քարտին: Փոխանցման վճարը 1% է, իսկ  փոխանցման առավելագույն գումարը՝ օրական 50 հազար ռուբլի: Փոխանցումն իրականացվում է ռուբլով, իսկ երբ Հայաստանի Հանրապետությունում փոխանցվում է քարտին, այն ինքնաբերաբար փոխարկվում է քարտի արժույթի: Ստացողի քարտին փոխանցումը  տեղի է ունենում ակնթարթորեն:

«Հայաստանի Հանրապետությունը մեզ համար դրամական փոխանցումների էկոհամակարգի զարգացման կարևոր ոլորտներից մեկն է, և մենք ուրախ ենք մեր առաջին գործընկերոջ՝ Էվոկաբանկի միանալու համար: Նախկինում Սբերբանկը չուներ այս ուղղությամբ գումար փոխանցելու այդպիսի հեշտ և արագ միջոց, ուստի ես վստահ եմ, որ մեր հաճախորդները ըստ արժանվույն կգնահատեն սպասարկման մակարդակը և դրամական միջոցների ստացման արագությունը»,-ասել է Սբերբանկի վճարումների և փոխանցումների բաժնի տնօրեն Կիրիլ Դմիտրիևը:

Նոր թվային արտադրանքի թողարկումը մեկնաբանել է նաև Էվոկաբանկի վարչության ղեկավար Կարեն Եղիազարյանը: «Մեր հայրենակիցներից շատերն ապրում են Ռուսաստանում, ովքեր պարբերաբար գումար են փոխանցում Հայաստանի իրենց հարազատներին: Նոր թվային արտադրանքի գործարկմամբ խիստ պարզեցված կլինի Ռուսաստանից արագ և հարմարավետ գումար ստանալու խնդիրը: Էվոկաբանկի քարտերի սեփականատերերը կարող են ակնթարթորեն գումար ստանալ Ռուսաստանից՝ առանց իրենց տանից դուրս գալու: Հուսով ենք, որ Ռուսաստանի խոշորագույն բանկի հետ մեր համագործակցությունը կապահովի մեր հաճախորդների համար ֆինանսական ծառայություններ ստանալու առավել հարմարավետ պայմաններ»,-ասել է Կարեն Եղիազարյանը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ «Սբերբանկ օնլայն»-ը առաջարկում է նաև փոխանցումներ դեպի ԱՊՀ այնպիսի ֆինանսական հաստատություններ, ինչպիսիք են «Ալիֆ բանկ»-ը, «Օրիյոնբանկ»-ը, «Տաջիկստանի միջազգային բանկ»-ը,«Տաջիկստանի առևտրային բանկ»-ը, «Սպիտամեն բանկը», «Առաջին միկրոֆինանսական բանկ»-ը և «Էսկաթա բանկ»-ը (Տաջիկստան),  Ղրղզստանի ԿԲ-ն, «Ագրոբանկ» ԲԲԸ (Ուզբեկստան), «Կապիտալ բանկ» (Ադրբեջան) և այլն։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+