Մարտի 11-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի աշխատակիցների մասնագիտական հմտությունների շնորհիվ գրպանահատության հերթական դեպքն է բացահայտվել:
Ինչպես հայտնում է ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայությունը, քրեական հետախույզները, ձեռք բերված տեղեկություններն իրացնելով, ժամը 16.20-ին Ահարոնյան փողոցից գողություն կատարելու կասկածանքով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են բերման ենթարկել Սաֆարյան փողոցի բնակիչ, 50-ամյա մի կնոջ:
Աղբյուրը պարզել է` րոպեներ առաջ նա թիվ 63 երթուղու ավտոբուսում մի ուղևորի պայուսակից գողացել էր դրամապանակը, որի մեջ եղել էր 300 հազար դրամ և 300 դոլար:
Գողոնը մասամբ հայտնաբերվել է:
Համաձայն աղբյուրի՝ տուժողից ընդունվել է հաղորդում, իսկ հասկածվողը խոստովանել է կատարածը և ձերբակալվել:
Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







