Հանրապետության տարածքում մարտի 10-ի ցերեկը, 11-ից 13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Մարտի 14-ին շրջանների զգալի մասում, 15-ի գիշերն առանձին շրջաններում, ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ:
Օդի ջերմաստիճանը 13-ի գիշերը կբարձրանա 2-ից 4, 13-14-ի ցերեկը կնվազի 4-ից 6 աստիճանով:
Երևան քաղաքում մարտի 10-ի ցերեկը, 11-ից 13-ը, 15-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 14-ին, 15-ի գիշերը սպասվում է անձրև։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







