Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և նրա սանիկ Նորայր Փանոսյանի վերաբերյալ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Դատախազություն։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Մարինա Օհանջանյանը նշեց, որ վերջիններիս վերաբերյալ գործն ուղարկվել է դատախազություն՝ դատարան ուղարկելու միջնորդությամբ։
Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանին ու Նորայր Փանոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով․ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







