Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 00:29

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ՝ 100 կողմ, 2 դեմ և 18 ձեռնպահ ձայնով, ընդունեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը:

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի խոսքով՝ նախաձեռնությամբ ներմուծվում է չհիմնավորվող հարստացման բռնագանձման մեխանիզմ, որը տարբեր դրսևորումներով առկա է մի շարք երկրներում: Այն նպատակ է հետապնդում որդեգրել միջազգային պայմանագրերով և միջազգային կառույցների խորհրդատվական բնույթի փաստաթղթերով առաջարկվող լավագույն չափանիշները՝ հանցավոր ակտիվների շրջանառության դեմ պայքարում: Մասնավորապես նախատեսվում են իրավասու մարմնի գործունեության և քաղաքացիական դատավարության ընթացակարգային նոր կանոններ, որոնք թույլ կտան իրականացնել ակտիվների ուսումնասիրություն և հօգուտ պետության բռնագանձել օրենքի իմաստով չհիմնավորվող հարստությունը:

Բադասյանի խոսքով` ընդդիմախոսները փորձում են այս նախագիծը ներկայացնել որպես կուլակաթափության ինստիտուտ և այդ կերպ շահարկել նախագիծը: Նախարարի վստահեցմամբ, սակայն, այն կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում է, հանրության բարիքները գողացած անձանց գույքի դեմ հայց ներկայացնելու և հօգուտ բյուջեի բռնգանձման ինստիտուտ է:
Բադասյանը մանրամասնեց` արտագնա աշխատանքի մեկնած անձը, որն այդ կերպ է ընտանիքի եկամուտը վաստակել և չունի իր եկամուտները ներկայացող փաստաթուղթ, այս օրենքի գործողության հետ կապ չունի:

Նախարարը նշել է, որ քրեական վարույթն իրականացնող մարմնից ազդակն ստանալուց հետո հայցի նախապատրաստման ու գործի քննության քաղաքացիական վարույթը կընթանա որպես ինքնուրույն և անկախ գործընթաց: Իրավասու մարմինն իր լիազորությունների շրջանակում կիրականացնի ուսումնասիրություն և առավելագույնը 3 տարվա ընթացքում կնախապատրաստի հայց և այն կներկայացնի դատարան:

Քվեարկությունից առաջ Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը տեղեկացրեց, որ խմբակցությունն այս անգամ ձեռնպահ կքվեարկի, հանդես կգան առաջարկություններով: Եվ երկրորդ ընթերցմանը կարտահայտեն իրենց դիրքորոշումը:

Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տեղեկացրեց, որ կողմ կքվեարկեն, սակայն որոշակի առաջարկություն ունեն, որը կներկայացնեն առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում:

Նախօրեին գլխադասային՝ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Սուրեն Գրիգորյանը:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ քննարկվող հարցի վերաբերյալ կա քաղաքական կոնսեսուս: Պատգամավորը ներկայացրել է իր դիրքորոշումը որոշ դրույթների վերաբերյալ և նշել, որ խմբակցությունը գրավոր առաջարկներ կներկայացնի:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել Գևորգ Պետրոսյանը: Նա իր մտահոգությունն է հայտնել մասնավորապես օրենքի՝ հետադարձ ուժ ունենալու հետ կապված: Ըստ պատգամավորի՝ գործող Սահմանադրության համաձայն՝ չի կարող հետադարձ ուժ տրվել այն օրենքին, որը վատթարացնում է անձի իրավական վիճակը: Խմբակցությունը ողջունում է նախաձեռնության գաղափարը և կողմ է, որ ցանկացած արդարացի նպատակ հնարավոր լինի իրականացնել օրենքով ընդունելի սահմաններում:
Նկատենք, որ օրենքով իրավասու մարմինը` դատախազությունը, կարող է սկսել ուսումնասիրություն հետևյալ հիմքերի առկայության դեպքում.
1) առկա է օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատական ակտ, որով հաստատվում է օրենքով նախատեսված հանցագործություններից որևէ մեկի կատարումը, և տվյալ քրեական գործի նյութերով առկա են բավարար հիմքեր կասկածելու, որ դատապարտված անձին կամ իր հետ փոխկապակցված անձին պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույք, որը չի բռնագանձվել դատավճռով,
2) հարուցված քրեական գործով անձը որպես մեղադրյալ է ներգրավվել այս օրենքով նախատեսված հանցագործություններից որևէ մեկի կատարման համար, և առկա են բավարար հիմքեր կասկածելու, որ առկա է ապօրինի ծագում ունեցող գույք,
3) առկա են բավարար հիմքեր կասկածելու, որ առկա է ապօրինի ծագում ունեցող գույք, սակայն այս օրենքով նախատեսված հանցագործություններից որևէ մեկի կատարման առնչությամբ քրեական հետապնդումը կամ քրեական գործի հարուցումն անհնար է հետևյալ հիմքերից մեկով.
ա) ընդունվել է համաներման մասին օրենք
բ) անցել են վաղեմության ժամկետները
գ) անձը մահացել է
դ) անձն արարքը կատարելու պահին չի հասել քրեական պատասխանատվության ենթարկելու` օրենքով նախատեսված տարիքին
4) առկա են բավարար հիմքեր կասկածելու, որ առկա է ապօրինի ծագում ունեցող գույք, սակայն այս օրենքով նախատեսված հանցագործություններից որևէ մեկի կատարման առնչությամբ հարուցված քրեական գործը կասեցվել է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերից որևէ մեկով
5) «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով սահմանված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերված տվյալներով առկա են բավարար հիմքեր կասկածելու, որ պաշտոնատար անձին կամ իր հետ փոխկապակցված անձին պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույք:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+