Մի շարք լրատվամիջոցներում տարածվել է տեղեկատվություն այն մասին, որ «Հ2» հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, ինչպես նաև որոշում է կայացվել որպես անձնական երաշխավորություն մուծված գումարը պետական եկամուտ դարձնելու մասին։ Լրատվամիջոցները վկայակոչում են Հատուկ քննչական ծառայությանը։
Համաձայն աղբյուրի՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով մեղադրյալ Սամվել Մայրապետյանը վարույթն իրականացնող մարմնի կանչով խուսափել է ներկայանալ վարույթն իրականացնող մարմին: Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները` այսօր՝ մարտի 3-ին, Սամվել Մայրապետյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց անձնական երաշխավորությունը վերացվել է, և ՀՔԾ քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` Մայրապետյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
Ինչպես նշվում է, քննիչի կողմից որոշում է կայացվել որպես անձնական երաշխավորություն մուծված գումարը պետական եկամուտ դարձնելու մասին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







