Ամերիկյան վարչակազմը չի բացառում կորոնավիրուսի տարածման կապակցությամբ երկիր մուտքի լրացուցիչ սահմանափակումներ մտցնելու հնարավորությունը: Այս մասին երկուշաբթի հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը դեղագործական ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Սահմանափակումները վերաբերում են որոշ երկրների, որտեղ կորոնավիրուսով վարակման դեպքերի կտրուկ աճ է նկատվում, ասել է ԱՄՆ նախագահը՝ չճշտելով, թե հատկապես որ երկրների մասին է խոսքը:
Ամերիկյան վարչակազմի ղեկավարն ապագայում չի բացառել կորոնավիրուսի պատճառով ԱՄՆ-ում համազգային արտակարգ դրության ռեժիմ սահմանելու հնարավորությունը՝ հավելելով, որ այժմ դրա անհրաժեշտությունը չկա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







