Նոր կորոնավիրուսի հետևանքով առաջացած հիվանդության դեպքերի թիվը Իրանում հասել է 47-ի, արձանագրվել է 12 մահվան ելք: Այս մասին երկուշաբթի հայտնել է Մեջլիսի նախագահության պաշտոնական ներկայացուցիչ Ասադուլլա Աբասին․ փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Առողջապահության նախարար Սաիդ Նամակին հայտնել է, որ 47 մարդու մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս, որոնցից 12-ը մահացել են», – մեջբերում է ISNA գործակալությունը:
Ավելի վաղ իշխանությունները հայտնել էին, որ Իրանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 43-ի, ընդ որում ՝ գրանցվել է 8 մահվան ելքեր: Կորոնավիրուսից մահեր են գրանցվել Կում, Մարկազի և Մազենդերան նահանգներում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







