Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 57 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Հայաստանի ներկայացուցիչ Միհրան Ջաբուրյանը 0։10 հաշվով պարտություն կրեց սերբ Ստեվան Անդրիա Միչիչին։
Ջաբուրյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 6:4 հաշվով առավելության էր հասել մրցակցի նկատմամբ: Քառորդ եզրափակչում նա 5-0 հաշվով հաղթել էր Մոլդովայի ներկայացուցիչ Անատոլի Բուրույանին, իսկ կիսաեզրափակչում պարտվել Թուրքիայի ներկայացուցչին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







