Թուրքիայի Մանիս նահանգում չորեքշաբթի տեղի է ունեցել 4,2 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5 բալ: Այս մասին հայտնում է «Anadolu» գործակալությունը։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 00:23-ին Քիրքաղաչ գավառում:
Երկրաշարժի օջախը գտնվել է 7 կմ խորության վրա։
Սա Թուրքիայի տվյալ հատվածում մեկ օրում գրանցված երկրորդ երկրաշարժն է։
Երեքշաբթի ժամը 19.09-ին Մանիսում 5,2 մագնիտուդով ցնցումներ են գրանցվել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







