Չինաստանում նոր կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 1665-ի, ապաքինվել է 9419 մարդ, հիվանդության բռնկման պահից ի վեր վարակվածների թիվը գերազանցել է 68 հազարը: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՉԺՀ-ի հիգիենայի և առողջապահության հարցերով պետական կոմիտեին:
Շաբաթ օրը գերատեսչությունը տեղեկացրել է ավելի քան 66,4 հազար վարակվածների, 1523 զոհերի և 8096 ապաքինվածների մասին:
Պաշտոնական վերջին տվյալների համաձայն՝ երկրում բժիշկների հսկողության տակ է մնում ավելի քան 158 հազար մարդ, որոնք սերտ շփում են ունեցել վարակվածների հետ: Ծանր վիճակում բժշկական հաստատություններում է գտնվում ավելի քան 11,2 հազար հիվանդ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






