Ֆրանսիան համաձայն չէ Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին ԱՄՆ իշխանությունների որոշման հետ: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ-ն:
Համաձայն Ֆրանսիայի ԱԳՆ տարածած հաղորդագրության՝ Ֆրանսիան, ինչպես նաև նրա գործընկերներ Մեծ Բրիտանիան և Գերմանիան, մտահոգված են՝ կապված Իրանի ԱԳՆ ղեկավարի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին ԱՄՆ որոշմամբ:
«Այդ որոշումը մենք չենք աջակցում: Մենք կարծում ենք, որ բոլոր դիվանագիտական ալիքները պետք է բաց լինեն, հատկապես բարձր լարվածության համատեքստում»,- ասվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







