Ադրբեջանում Հայաստանի Հանրապետության քաղաքացի է հայտնվել։ Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
Ըստ Արծրուն Հովհաննիսյանի գրառման՝ Հայաստանի քաղաքացու՝ Ադրբեջանում հայտնվելու մասին պաշտոնական հաղորդագրություն կհրապարակեն համապատասխան գերատեսչությունները։
Նշենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, որ այսօր՝ ժամը 12-ի սահմաններում, Ադրբեջանում է հայտնվել ՊԲ զինծառայող Արո Ղազարյանն, ով ձերբակալվել է առաջնագծի Ֆիզուլիի հատվածում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






