Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների աշխատանքային հանդիպումը պլանավորված Է սեպտեմբերի 27-ին և կանցկացվի Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում: Այդ մասին օգոստոսի 28-ին տեղեկատվություն է հրապարակվել ՀԱՊԿ պաշտոնական կայքում:
Օգոստոսի 28-ին Ղրղզստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցիչ Աման Մամբետսեիտովի նախագահությամբ կայացել Է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Մշտական խորհրդի նիստը: Նիստի ընթացքում քննարկվել Է ՀԱՊԿ-ի անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների աշխատանքային հանդիպման նախապատրաստման ընթացքը, որը պլանավորված է սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի շրջանակում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







